ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
Նոր մոլեկուլը «վատ» ճարպը «լավի» է վերափոխում. news.am
Beta-LGND2 կոչվող քիմիական նյութի ակտիվացումը Beta (ER-Beta) էսթրոգենային ռեցեպտորների միջոցով կարող է օգնել ճարպակալման եւ նյութափոխանակության հիվանդությունների դեմ պայքարում: The FASEB Journal ամսագրում հրապարակված հետազոտությամբ, որն իրականացվել է մկների վրա, պարզվել է, որ այդ նյութն ընդունակ է «վատ» (սպիտակ) ճարպը վերափոխել «լավ» (շագանակագույն) ճարպի, որն արագացնում է նյութափոխանակությունը եւ նպաստում նիհարելուն:
Հետազոտության ընթացքում University of Tennessee Health Science Center-ին առընթեր Center for Cancer Drug Discovery-ի գիտնական Ռամեշ Նարայանանն իր գործընկերների հետ մկների մի խմբին կերակրել է կրծողների համար սովորական սննդով, իսկ մյուս երկու խմբերին՝ յուղոտ սննդով, որը ճարպակալում է առաջացնում: Վերջին երկու խմբերի մկներին նաեւ բուժել են beta-LGND2 նյութով, եւ այդ մկները շատ ավելի նիհար են եղել նրանցից, որոնք կերել են միայն յուղոտ սնունդ եւ այդ նյութը չեն ստացել: Այդ մկներն ունեցել են նաեւ բարձր ջերմություն եւ թթվածնի պահանջ, որը վկայում է մյուս մկների համեմատությամբ նյութափոխանակության արագացման մասին:
Այսպիսով, գիտնականները հանգել են եզրակացության, որ այդ նյութն օգնում է ճարպակալման դեմ պայքարին, քանի որ նյութափոխանակությունն արագացնում է եւ օգնում է ճարպային «վատ» բջիջները վերափոխել «լավի»:
«Շատերը կարծում են, որ ճարպակալումը կյանքի համար վտանգավոր չէ, մինչդեռ իրականում այն մի քանի պոտենցիալ մահացու հիվանդությունների պատճառ է դառնում: Այսօր մենք ճարպակալման դեմ պայքարի արդյունավետ միջոցների ծայրահեղ կարիք ունենք, եւ ER-β-ն կարող է այդ պայքարի արդյունավետ եւ անվտանգ ռազմավարություններից մեկը լինել»,- ասել է Ռամեշ Նարայանանը:
19.10.2016 Կարդացեք նաև
Ճարպակալման ժամանակ մարդն ավելի մեծ հաճույք է ստանում սննդից, քան նորմալ քաշ ունենալու դեպքում: Դա ստեղծում է արատավոր օղակ, կարծում են գիտնականները: Այովայի Համալսարանում իրականացվել է փորձարկում` 290 կամավորների...
04.03.2020
Ավելորդ քաշը խորացնում է փսորիազի ընթացքը, իսկ նիհարելը, հակառակը, թեթեւացնում է այս հիվանդության ախտանշանները եւ զգալիորեն բարելավում հիվանդների կյանքի որակը: Նման արդյունքի են հանգել...
28.12.2016
Ասպարտամը քիմիական նյութ է, որն այսօր հաճախ են օգտագործում սննդում եւ «դիետիկ» ըմպելիքում՝ որպես շաքարին փոխարինող: Harvard Medical School-ի գիտնականները պնդում են, որ այն ո՛չ միայն չի...
29.11.2016
Ավելորդ քաշը մարդու կյանքը կարճացնում է 3 տարով, իսկ լուրջ ճարպակալումը հանգեցնում է ժամանակից 10 տարի վաղ մահվան: Այս մասին հայտնում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները Lancet ամսագրում...
21.11.2016
Կանադացի գիտնականները պարզել են ճարպակալման անբուժելի տեսակի պատճառը։ Պարզվում է հիպոթալամուսի նեյրոններում ABHD6 ֆերմենտի անբավարար ակտիվությունն անօգուտ է դարձնում ավելորդ քաշի դեմ...
08.11.2016
Բոլորն էլ ցանկանում են արագ և արդյունավետ ազատվել ավելորդ կիլոգրամներից և նիհարել: fithacker կայքը ներկայացնում նիհարելու մի միջոց, որը վերջերս շրջանառվում է համացանցում՝ նիհարողների շրջանում...
26.10.2016
Եթե ինքնուրույն չեք կարողանում հրաժարվել ճարպոտ սննդից, ապա օգնության կհասնի AbsorbPlate-ը՝ նիհարելու համար աշխարհում առաջին ափսեն, որը ստիպում է ավելի քիչ ճարպ ուտել: Այս մասին հայտնում է novate.ru-ն...
21.10.2016
Ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ ավելի հաճախ են ընթանում բորբոքային գործընթացներ, այդ թվում նաև` ուղեղի հյուսվածքներում, ինչը, պարզվում Է, կապված Է այն մարդկանց մոտ ինտելեկտի մակարդակի իջեցման հետ...
20.10.2016
ԱՄՆ-ից հետազոտողները նիհարելու այնպիսի միջոց են մշակել, որի մասին վաղուց երազում էին շատ կանայք. նրանք հասկացել են, թե ինչպես կարելի է նիհարել հենց քնի մեջ: Գիտնականներն ասում են, որ մինչ մարդը քնած է...
30.09.2016
Չիկագոյի գիտնականները պարզել են, որ որովայնի շրջանում ճարպային կուտակումները կարող են օգտակար լինել առողջության համար: Հետազոտական խումբը հայտնաբերել է, որ այդ շրջանում գտնվող ճարպային բջիջները...
19.09.2016
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYvrZpEA' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ